Երկրագնդում կան շատ վայրեր, որոնց վրա մենք հաճախակի ուշադրություն չենք դարձնում: AdMe.ru կայքը ձեր ուշադրությանն է ներկայացնում երկրագնդի 10 դրախտային վայրերը, որտեղ կարող եք սկսել նոր կյանք, և, որ ամենակարևորն է, մատչելի կերպով:
Ավարուա. Կուկի կղզիներում կարելի է հետևել կետերին, գնալ արշավների, վայելել հրաշալի տեսարանները ընդամենը 130 դոլար ամսավճարով:
Չեխիայում գտնվող Չեշսկի Կրումլովը կարծեք թե միջնադարյան դղյակ լինի: Այստեղ հաճախ են կազմակերպվում տոնավաճառներ Վերածննդի ոճով: Չեխիայի այս քաղաքում կարելի է ապրել՝ ունենալով ամսական 400 դոլար:
Կամբոջայի Կո Տոնսայ քաղաքում խորհուրդ ենք տալիս «նոր կյանք» սկսել այն մարդկանց, ովքեր հոգնել են մարդաշատ վայրերից: Այս քաղաքում համարյա մարդ չի բնակվում: Կարող եք հանգստանալ լողափին, կամ արշավներ կազմակերպել հրաշալի ջունգլիներում: Հանգիստը այստեղ արժե մի քանի դոլար օրական կացարան և սնունդ ունենալու համար:
Մեքսիկայի կենտրոնում է գտնվում Գուանհուատո քաղաքը, որը նման է հրաշալի բնապատկերի: Գունավոր քաղաքում բնակվելը շատ էժան է՝ 150-200 դոլար ամսական, սակայն գարեջրի մեկ գավաթն արժե 1 դոլար:
Պանամայի Գոհարե կղզիներում են նկարահանել «Կորուսյալներ» սերիալը: Այնպես որ կղզիների գեղեցկությանը կարող եք ծանոթանալ սերիալը դիտելուց: Կացարանի ամսական վարձը 300 դոլար է:
Հնդկաստանի Գոա քաղաքը այն վայրն է, որտեղ կարող եք զբոսնել փղերի վրա նստած, զբաղվել յոգայով և 0,5 դոլարով վայելել մի շիշ գինի: Կացարանն այստեղ արժե 120 դոլար:
Բուլղարիայի Վելիկո Տիրնովո քաղաքն իր դռներն է բացում «նոր կյանք« սկսողների համար, ովքեր սիրում են բնակվել քիչ բնակեցված փոքրիկ քաղաքներում: Սնունդն այստեղ բավականին մատչելի է, իսկ բնակարանը 200 դոլարի դիմաց ձերը կլինի մեկ ամսով:
Վիետնամի Հո Կոկ Բիչ քաղաքը հպարտանում է 11 հազար հա անտառներով: Այնպես որ այստեղ կարելի է լավ լիցքաթափվել՝ ունենալով 150-200 դոլար:
Ալբանիայի Քսամիլ Բիչում ամսական ունենալով 100-120 դոլար կացարանի և բավականին քիչ գումար սննդի համար՝ դուք կվայելեք հրաշալի հանգիստ ինչպես նաև կճաշակեք 30 տեսակի ծովամթերք:
Ձմռան սիրահար եք, ուրեմն ձեր «նոր կյանք» սկսելու վայրը Չիլիում գտնվող Լաս Տրանկաս քաղաքն է: Այստեղ կարող եք միշտ քշել սահնակ, խաղալ ձնագնդի, մագլցել դարավոր սառույցով պատված Անդերը՝ չէ որ քաղաքում միշտ ձմեռ է: Այստեղ ևս բավականին մատչելի կանցկացնեք ձեր հանգիստը, քանի որ կացարանն արժե 300 դոլար: