տուն Քաղաքական Միջազգային 10 դոլարանոց թղթադրամի վրա կհայտնվի կնոջ պատկեր

10 դոլարանոց թղթադրամի վրա կհայտնվի կնոջ պատկեր

94
0

150617185747-new-10-dollar-bill-780x439

ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ 10 դոլարանոց թղթադրամի վրա կհայտնվի կնոջ դեմք: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն ասել է, որ նոր թղթադրամը շրջանառության մեջ կդրվի 2020 թվականից, նկարը կարտացոլի «ամերիկյան արժեքները»: Սակայն պաշտոնյան չի մանրամասնել, թե որ կնոջ դեմքն է լինելու թղթադրամի վրա:

Նոր թղթադրամի թողարկման որոշումն ընդունվել է` հաշվի առնելով հանրության կարծիքը: Հարցման արդյունքում առաջատարները Էնդրյու Ջեքսոնն է, Էլեոնորա Ռուզվելտը և Ռոզա Փարքսը: