Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվում է նախագիծ, ըստ որի նախատեսվում է՝ 10 և ավելի աշխատող ունեցողները պարտավոր են լինելու աշխատավարձերը վճարել անկանխիկ՝ բանկային փոխանցմամբ։
Նախագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրենք վերանայել են նախագիծը և որոշել, որ այն կվերաբերի միայն Երևանին, քանի որ մարզերը դեռ պատրաստ չեն նման կարգավորման։