տուն Լուրեր 10 միֆ տեսողության մասին

10 միֆ տեսողության մասին

441
0

Հարկավոր է կարողանալ տարբերել իրականությունը միֆից, հատկապես եթե խոսքը տեսողության մասին է: Այս հարցում բազմաթիվ անհիմն միֆեր են առաջացել: Իսկ եթե օգտվենք սխալ ինֆորմացիայից, ապա հեշտությամբ կարող ենք վնասել առողջությունը։

Միֆ №1. «Եթե հեռուստացույցին շատ մոտ եք նստած, ապա վնասում եք Ձեր տեսությունը»

Сидеть-близко-к-телевизору

Այս միֆին ոչ մի ապացույց չկա: Աչքերը կարող են հոգնել ոչ թե հեռուստացույցին մոտ նստելուց, այլ վատ լուսավորվածությունից կամ էկրանի վրայի ոչ հստակ պատկերից:
Միֆ №2. «Մթության մեջ կարդալը վնասում է տեսողությանը»

ec5a56b6c9aa

Մթության մեջ կարդալու ժամանակ Ձեր աչքերը կարող են հոգնել, սակայն դա չի ազդում տեսողության որակի վրա:

 

Միֆ №3. «Աչքերի համար որոշ վարժությունները կարող են լավացնել տեսողությունը»

korrekcija_zrenija

Որպեսզի աչքի մկաններն ակտիվ մնան, հարկավոր է միայն աշխույժ լինել և ուշադիր լինել շուրջբոլորը կատարվող իրադարձություններին: Իսկ մնացած ջանքներն ուղղակի ժամանակ են վատնում: Այս միֆն օգնեց բազմաթիվ մարդկանց հարստանալ:

 

Միֆ №4. «Չափազանց շատ ձեռնաշարժությունը կարող է կուրության հանգեցնել»

orgazm(1)

Այս զվարճալի միֆը ոչ մի դեպքում չի կարող իրականության լինել: Եթե չբուժվի սիֆիլիսը, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, ապա մարդը կարող է կուրանալ, կարող է տկարամիտ դառնալ և մահանալ: Այստեղից էլ գալիս է այդ միֆը:

 

Միֆ №5. «Սխալ ընտրված ակնոցները կարող են վնասել տեսողությունը»

ochki-kot-41

Իրականում, լավ տեսողության համար միայն հարկավոր է համապատասխան ակնոց ընտրել: Սակայն սխալ ընտրվածները չեն վնասում Ձեր տեսողությանը:

 

Միֆ №6. «Կույր մարդիկ վեցերորդ զգայարան ունեն»

14
Նորմալ տեսողությամբ մարդիկ հիմնականում ուշադրություն չեն դարձնում այլ զգայարանների վրա: Կույրերը ստիպված են զարգացնել հնարավոր այլ զգայարանները, որպեսզի կոմպենսացնեն տեսողության կորուստը: Դա շատ մեծ աշխատանք և պրակտիկա է պահանջում:

Միֆ №7. «Տեսողությունը մինչև 40 տարեկան կարելի է չստուգել»

zakrytougolnaya-glaukoma

Դուք պետք է հետևեք Ձեր աչքերի առողջությանը, ինչը ենթադրում է նաև տեսողության ստուգումը և, կապ չունի՝ Դուք ունե՞ք խնդիրներ տեսողության հետ, թե՞ ոչ: Ամենալուրջ տեսողական հիվանդություններից է գլաուկոման, այն կարող է ի հայտ գալ նույնիսկ մինչև 40 տարեկանը:

 

Միֆ №8. «Արևային ակնոցով  անվտանգ կարելի է նայել արևին»

oko1

Արևային ճառագայթներից եկող ուլտրամանուշակագույն ճառագայթները, միևնույն է, հասնում են աչքերին և վնասում են եղջրաթաղանթը, ոսպնյակը և ցանցաթաղանթը: Այդպիսով, նայելով արևին, Դուք կարող եք լրջորեն վնասել Ձեր աչքերը, իսկ խավարման ժամանակ ընդհանրապես արգելվում է նայել արևին, քանի որ ուղիղ ճառագայթները կարող են վայրկենական կուրության հանգեցնել:

 

Միֆ №9. « Տեսողության վատացումը կանխելու համար ոչինչ չի կարելի անել»

zrenie

Տեսողության հաճախակի ստուգումը և արևային ակնոցների կրումը կարող են պաշտպանել Ձեր տեսողությունը: Կախված հիվանդության տեսակից, այն ավելի վաղ շրջանում հայտնաբերելու ժամանակ հնարավոր է բուժել և զերծ մնալ հետագա բարդացումներից:

 

Միֆ №10. «Թեև ակնոցով մենք ավելի լավ ենք տեսնում,սակայն նրանք ժամանակ ընթացքում վատացնում ենտեսողությունը»

1379594337_1413

Ակնոց երբեք չի վնասի Ձեր տեսողությունը: Ուղղակի, երբ տեսողական խնդիրների ժամանակ մենք սկսում են ակնոց կրել, իսկ հետո հանում ենք դրանք, մեզ թվում է, թե նախկինում ավելի լավ ենք տեսել, քան հիմա, սակայն փոփոխվել է միայն տեսողական ընկալումը:

 

Աղբյուրը՝ http://blognews.am/arm/news/101912/

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here