ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ 2020 թվականին, սփյուռքի անընդհատ փոփոխվող ներուժի համար, առաջին անգամ Հայաստանում կսկսի քարտեզագրման ծրագիր կիրառվել: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:
Սինանյանի խոսքով, նախատեսվում է հատկացնել 325 միլիոն դրամ (685 հազար դոլար)՝ սփյուռքի ներուժը պատմական հայրենիքի զարգացման մեջ ներգրավելու ծրագրերի համար:
«Այս ուղղությամբ աշխատանքները հիմնականում ուղղված կլինեն սփյուռքի ներուժի քարտեզագրմանը և հայրենիքում դրա կիրառման հնարավորություններին»,- ասել է Սինանյանը խորհրդարանում:
Ըստ տարբեր գնահատականների՝ աշխարհում հայկական սփյուռքը թվաքանակով կազմում է 9 միլիոնից մինչև 10 միլիոն մարդ: Հայկական ամենամեծ համայնքները գտնվում են Ռուսաստանում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, ապրում է շուրջ 2,5 միլիոն հայ, ԱՄՆ-ում (1,5 միլիոն մարդ), Ֆրանսիայում (700 հազար հայ), Վրաստանում (460 հազար մարդ), Լիբանանում (200 հազար մարդ):