Չինաստանում 10-ամյա աշակերտուհին դաժան ծեծի է ենթարկել մեկուկեսամյա երեխային և դուրս նետել նրան 25-րդ հարկից: Այդ դեպքը ֆիքսվել է արտաքին տեսախցիկներով: Այս մասին հաղորդում է Shanghaiist-ը:
Առայժմ հայտնի չէ, թե ինչու է 10-ամյա աղջիկն այդպես վարվել: Հայտնի է, որ երեխան աղջկա հետ հայտնվել է նույն վերելակում, երբ երեխայի մայրը մոռացել է երեխային այնտեղ, երբ դուրս է բերել նրա սայլակը: Աղջիկն, ընդհակառակը, չի կանգնեցրել վերելակը, որպեսզի երեխային հանձնի ծնողին: Նրան դաժան ծեծի է ենթարկել, այնուհետև դուրս շպրտել 25-րդ հարկից: