Մարդը զարմանալի էակ է: Նա կարող է դիմակայել նույնիսկ ամենադաժան պայմաններին: Իսկ որոշ մարդիկ կարողանում են իրենց ողջ կյանքն ապրել ամենաանհավանական վայրերում: Այս ցուցակում դուք կգտնեք տասնյակ հետաքրքիր և յուրահատուկ վայրեր, որտեղ մարդիկ ապրել և ապրում են մինչ օրս:
Ալ-Հաջարախ, Եմեն
Այս քաղաք-պատը կառուցվել է ժայռի գագաթին Արևմտյան Եմենում, Սանա շրջանում: Այս վայրի պատմությունն այնքան հին է, որ նույնիսկ տեղի բնակիչները չեն կարող հստակ ասել, թե երբ է այն առաջին անգամ բնակեցվել:
Սյուանկուն—սի, Չինաստան
Չինաստանում կա 5 սուրբ լեռ և Խան լեռը համարվում է նրանցից մեկը: Նրա ստորոտում գտնվում է Սյուանկուն-սի մենաստանը, որը բառացիորեն թարգմանվում է «մենաստանն օդում», սակայն այն ավելի հաճախ անվանում են կախովի մենաստան: Այս վայրը ոչ միայն պատմաբանների ուշադրությունն է գրավում, այլև հնագետների:
Կապադովկիա, Թուրքիա
Այս տարօրինակ վայրը համարվում է ամենահին բնակավայրը, որտեղ միշտ մարդիկ են ապրել: Ներկայումս այստեղ ապրում է մոտ 2500 մարդ՝ հիմնականում մենաստաններում և եկեղեցիներում: Սա Թուրքիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է:
Մենաստան Երկնաքար, Հունաստան
Հունաստանի սրտում գտնվում են Երկնաքարերը, որոնց գագաթներին կառուցվել են 6 կրոնական կենտրոններ: Նրանցից ամենահայտնին Ռոուսսանոուն է: Այն կառուցվել է երկու եղբայրների կողմից 1545 թ.՝ ի պատիվ սուրբ Վառվառայի:
Սետենիլ—դե—լաս—Բոդեգաս, Իսպանիա
Այս տները կառուցվել և վերականգնվել են դարերի ընթացքում և մինչ օրս բնակեցված են մարդկանցով:
Կասսա դո Պենեդո,Պորտուգալիա
«Կասսա դո Պենեդոն» բառացիորեն թարգմանվում է «քարի տուն»: Այն գտնվում է Ֆավի լեռներում, հյուսիսային Պորտուգալիայում: Այս տունը կառուցվել էր 1974 թ. մի ինժեների կողմից, որը ոգեշնչվել էր բնությունից: Իր մեկուսացած դիրքի պատճառով Կասսա դո Պենեդոն հաճախակի դառնում է վանդալիզմի և գողության թիրախ: Իր յուրահատուկ դիզայնի պատճառով բազմաթիվ զբոսաշրջիկներ ցանկանում են ոչ միայն լուսանկարել այն, այլև ներս մտել, թեև դա չի թույլատրվում:
Պոնտե Վեկկիո, Իտալիա
Պոնտե Վեկկիոն գտնվում է Ֆլորնցիայում՝ Առնո գետի վրա: Այս կամուրջը կառուցվել էր 1345 թ.: Պոնտե Վեկկիոն այն հազվադեպ կամուրջներից է, որի վրա կան խանութներ և սրճարաններ:
Մատմատու, Թունիս
Այս վայրը գտնվում է Թունիսից 355 կմ հեռավորության վրա: Տեղի բնակիչները խոր փոսեր են փորել և միացրել են դրանք թունելներով՝ վերածելով այն ստորգետնյա բնակատեղիի: Այն բնակելի է եղել ընդհուպ մինչև 1960-ական թվականները:
Սիլենդ դքսություն
Այս յուրահատուկ վայրը գտնվում է Բրիտանական կղզիների մոտ: Փաստացիորեն, այն հասարակ նավահանգիստ է:
Ջոն օ Կրուպ
Այստեղ մարդիկ առավել շատ են այցելում ամռանը: Զարմանահրաշ ժայռերը ոգեշնչում են բազմաթիվ նկարիչների և գրողների: Ձմռանն այս վայրը չափազանց դժվար է դառնում ապրելու համար: