Այսօրվա գործադիրի նիստում որոշվեց լուծարել «02 շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը։
ՀՀ կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության կողմից տարվող տնտեսական, սոցիալական եւ բյուջետային քաղաքականությանը համահունչ պետական կառավարման յուրաքանչյուր մարմին պետք է իրականացնի բացառապես իր նպատակներին համապատասխանող եւ դրանից բխող գործառույթներ:
Ըստ այդմ՝ որոշվել է դադարեցնել Ոստիկանության գործունեության բնագավառին ոչ բնորոշ գործառույթներ իրականացնող կազմակերպության գործունեությունը։