տուն ժամանց Ֆրիսկեի հայրը արձագանքել է Շեպելյովին

Ֆրիսկեի հայրը արձագանքել է Շեպելյովին

257
0

Ժաննա Ֆրիսկեի հայրն արձագանքել է Դմիտրի Շեպելյովի՝ Քսենիա Սոբչակին տված  հարցազրույցին, որի ընթացքում Շեպելյովը խոսել էր դստեր հետ հոր ունեցած հարաբերությունների մասին։

Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Դմիտրիի հարցազրույցին։

Հեռուստահաղորդավարը պատմել է հանգուցյալ սիրելիի եւ հարազատների երկարամյա կոնֆլիկտի մասին։

«Թող նա սատկի այս խոսքրից հետո։ Ես ու դուստրս վերջին երկու տարիների ընթացքում միմյանցից չէինք հեռանում։ Եվ նա հայրիկին ու մայրիկին աշխարհում ամենից շատն էր սիրում։ Նա ատում էր այդ ոչնչությանը։ Վերջ, այլեւս չեմ ցանկանում խոսել այդ թեմայով»,- ասել է հանգուցյալ երգչուհու հայրը։

Միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ դստեր հետ կոնֆլիկտներ է ունեցել։ «Դմիտրի Շեպելյովը ստել է։  Ես եւ Ժաննան նորմալ հարաբերություններ ենք ունեցել, բայց կոնֆլիկտներ են եղել, ինչպես բոլոր հայրերի ու երեխաների դեպքում։ Դա նորմալ է… Վերջին երկու տարվա ընթացքում դուստրս մեզ մոտ է ապրել, իսկ Դիման հայտնվում էր միայն մեկ-մեկ։ Մենք թոռանս տեսել ենք միայն մի քանի անգամ։ Հույս ունեմ՝ մի օր Պլատոնը կիմանա ճշմարտությունը։ Չեմ ցանկանում ճանաչել Շեպելյովին։ Նա ստոր մարդ է»,- «StarHit»-ի հետ զրույցում ասել է Ժաննա Ֆրիսկեի հայրը։