տուն Քաղաքական Միջազգային Ֆրենսիս Բեքոնի հերթական աշխատանքը վաճառվել է 80 միլիոն դոլարով

Ֆրենսիս Բեքոնի հերթական աշխատանքը վաճառվել է 80 միլիոն դոլարով

103
0

3731398

Christie’s աճուրդների տունը նախօրեին վաճառել է անգլիացի նկարիչ էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեքոնի «Ջոն Էդվարդսի նկարի երեք ուրվագիծ» եռածալիկ նկարը՝ տրիպտիխը։ Այն վաճառվել է 80.8 մլն դոլարով։

Նկարում պատկերված է Բեքոնի մոտ ընկերը, ով Լոնդոնում աշխատել է որպես բարմեն։ Իրենց ընկերության 16 տարիների ընթացքում Բեքոնը նկարել է Էդվարդսի` մոտ 30 նկար։ Փորձագետները նշել են որ աշխատանքը կատարվել է 1984 թվականին, այն վերաբերում է նկարչի գործունեության ուշ շրջանին և տարբերվում է մյուս նկարներից։

Հիշեցնենք, որ ռեկորդը պատկանում է Բեքոնի մեկ այլ տրիպտիխին՝ «Լյուսյեն Ֆրեյդի նկարի երեք ուրվագիծ» աշխատանքին, որը 2013 թվականին վաճառվել էր 142 մլն դոլարով։