տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիացի նախարարը ՈՒԵՖԱ-ից պահանջում է պատժել Թուրքիային

Ֆրանսիացի նախարարը ՈՒԵՖԱ-ից պահանջում է պատժել Թուրքիային

221
0

Ֆրանսիայի երիտասարդության և սպորտի նախարար Ռոքսանա Մարասինյանյուն ՈՒԵՖԱ-ից պահանջել է պատժել Թուրքիայի հավաքականին ռազմական ողջույնների համար, որը ցուցադրել են թուրք ֆուտբոլիստները 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում (1:1):

«Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային և ոստիկանությանը խաղի ընթացքում անվտանգության ապահովման ուղղությամբ նրանց կատարած աշխատանքի համար։ Թուրք ֆուտբոլիստները փչացրել են այդ ջանքերը՝ զինվորական ողջույն ցույց տալով, ինչը հակասում է սպորտի ոգուն։

Ես խնդրում եմ ՈՒԵՖԱ-ին պատժամիջոցներ կիրառել։ Եվրո-2020-ի ընտրությունը դեռ չի ավարտվել, սակայն Ֆրանսիան ճիշտ ուղու վրա է։ Շնորհավորում եմ Օլիվյե Ժիրուին հիանալի գոլի կապակցությամբ, որը նրան մոտեցրեց Պլատինիին»,- թվիթերյան իր էջում գրել է Մարասինյանյուն:

Աղբյուրը՝ ArmSport.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here