տուն Աշխարհ Ֆրանսիան վավերացրեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման արձանագրությունը

Ֆրանսիան վավերացրեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման արձանագրությունը

206
0

Հայաստանի միգրացիոն ծառայությունը «Ֆեսբուք»-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք.

«Ֆրանսիան վավերացրեց Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև 2016 թ-ի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված՝  «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»  2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը։

Հայաստանը այն 2017 թվականի սեպտեմբերի 14-ին էր վավերացրել։

Արձանագրությունը սահմանում է ռեադմիսիոն գործընթացի տեխնիկական մանրամասները, ժամկետները, համագործակցության ձևաչափը»։