տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիան հարձակվել է Շվեյցարիայի վրա. Զորավարժությունների սցենարը ծիծաղ է առաջացրել

Ֆրանսիան հարձակվել է Շվեյցարիայի վրա. Զորավարժությունների սցենարը ծիծաղ է առաջացրել

219
0

13

Շվեյցարական Le Temps-ը հումորային մի հոդված է հրապարակել շվեյցարական բանակի զորավարժությունների վերաբերյալ։ Այդ երկրի զինվորական ղեկավարությունը զորավարժություններ իրականացնելու համար հնարել է մի սցենար, որն իսկական ծիծաղ է առաջացրել Ալպերում գտնվող այդ երկրում։

Չգտելով ավելի հետաքրքիր թեմա, զինվորականները ներկայացրել են մի սցենար, համաձայն որի Ֆրանսիան, չդիմանալով ֆինանսական ճգնաժամին, բաժանվել է մի քանի մասի, որոնցից «Սոնա» պայմանական անունը կրող նոր հռչակված պետությունը սպառնում է հարձավել  Շվեյցարիայի վրա, եթե վերջինս չների նրա պարտքերը։

1 տանկային բրիգադի հրամանատար Դանիել Բերժեն հայտարարել է, որ զորավարժությունների սցենարները միշտ էլ անհեթեթ են թվում․ «Ես պաշտում եմ Ֆանսիան, խոսք անգամ չի եղել այն սևացնելու համար, և եթե ֆրանսիացիները նեղացել են, ապա ես ներողություն եմ խնդրում։ Բոլոր երկրներն են օգտագործում նման սցենարներ։ Նույնիսկ զինվորական մտքի թռիչքն է երբեմն սահմանափակ լինում», — հավելել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here