տուն Uncategorized Ֆրանսիան երրորդ ոսկին է նվաճում․ Սոչի 2014

Ֆրանսիան երրորդ ոսկին է նվաճում․ Սոչի 2014

153
0

635111798

Այսօր Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում վերջապես կայացավ երեկվանից տեղափոխված սնոուբորդի տղամարդկանց «Քրոս» ձևը։

Հաղթանակ տոնեց ֆրանսիացի Պիեռ Վոլտյեն, ով կարողացավ առաջ անցնել ռուսաստանցի Նիկոլայ Օլյունինից և ամերիկացի Ալեքսանդր Դեյբոլդից։

Հիշեցնենք, որ այս մրցումները տեղափոխվել էին՝ ուժեղ մառախուղի պատճառով, թեպետ այսօր էլ տեսանելիությունը բարձր չէր։

Տեղեկացնենք նաև, որ սա ֆրանսիացիների երրորդ ոսկե մեդալն է Սոչի 2014-ում։