Ֆրանսիայի դրամահատարանն առաջարկել է եվրագոտու երկրներին հրաժարվել 5 եվրո արժողությամբ թղթադրամներից՝ փոխարինել դրանք մետաղադրամով։ Այս մասին հաղորդում է Le Point-ը։
Դրամահատարանում ասել են, որ նման քայլը թույլ կտա տնտեսել մոտ 10 մլրդ եվրո․ «Եթե մենք թղթադրամները դարձնենք մետաղադրամ, ապա կխնայենք 10 մլրդ եվրո», — ասել է Ֆրանսիայի դրամահատարանի ղեկավար Կրիստոֆ Բոն։ Ֆրանսիան երկու տարի առաջ նման առաջարկ արդեն արել էր, սակայն եվրագոտու մյուս երկրները հրաժարվել էին աջակցել ֆրանսիական կողմին այս հարցում։