Ֆրանսիայի իշխանությունները 2013 թվականին երկրի սահմաններից տեղահանել են 19380 գնչուների։ Agence France-Presse-ը, հղում կատարելով իրավապաշտպանների ներկայացրած վիճակագրությանը, հայտնում է, որ այս թիվը ռեկորդային է դարձել։
Նախորդ տարի 165 գնչուական ճամբարներ են ոչնչացվել։ Նոյեմբերի վերջին տեղական իշխանությունները մի քանի օրում ոչնչացրել են Փարիզի արվարձաններում գտնվող ամենամեծ գնչուական ճամբարը, որի վերաբերյալ դատարանը որոշում էր կայացրել դեռ հոկտեմբերին։
Ֆրանսիայից տեղահանված գնչուների թիվը ի տարբերություն 2012 թվականի՝ 2 անգամ աճել է (2012թ.՝ 9400, 2011թ.՝ 8400 գնչու)։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը հայտարարել է, որ եթե գնչուները չեն ցանկանում ինտեգրվել հասարակությանը, ապա նրանք պետք է տեղահանվեն։