Ընտրողներին կաշառելու մեջ կասկածվող ֆրանսիացի 88-ամյա միլիարդատեր Սերժ Դասսոն ձերբակալվել է։ Նման որոշում է կայացրել Նանտերի քաղաքային դատարանը։
Դասսոն մեղադրվում է Փարիզից քիչ հեռու գտնվող Կորբեյ-Էսոնի քաղաքապետի ընտրությունների ժամանակ քվեարկության արդյունքները կեղծելու և ընտրողներին կաշառելու համար։
Միլիարդատերը զրկվել է խորհրդարանական անձեռնմխելիությունից Ֆրանսիայի Սենատի որոշմամբ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Դասսոնին նաև հարցաքննել են հասարակական միջոցները մսխելու գործի շրջանակներում։ Արդեն նախկին քաղաքապետը մեղադրվում է նաև կոռուպցիայի և փողերի լվացման համար։
Հավելենք, որ միլիարդատիրոջն են պատկանում հայտնի Le Figaro թերթն ու L’Express շաբաթաթերթը։