Մարսելում պրոֆեսոր Դիդիե Ռաուտը կորոնավիրուսի դեմ փորձարկել է քլորոքին դեղամիջոցը, որով տասնամյակներ շարունակ պաշտպանվում են մալարիայից:
Վարակաբանը վստահեցնում է, որ այն հրաշալի ազդեցություն է ունեցել երեք- չորս պացիենտի առողջության վրա:
Քլորոքինի արդյունավետության գիտական ապացույցներ դեռ չկա, բայց ֆրանսիական կառավարությունը «խոստումնալից» է համարում առաջին հետազոտությունները: Ամենաուշը 15 օրից հայտնի կդառնա «ավելի լայնամաշտաբ» փորձարկումների արդյունքը:
Ֆրանսիայում շատերը սա համարում են կորոնավիրուսի դեմ պոտենցիալ հրաշք դեղամիջոց: Որոշ բժիշկներ անլուրջ են մոտենում այս «գյուտին»: