տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիայում բացվել է Լուի դե Ֆյունեսի թանգարանը

Ֆրանսիայում բացվել է Լուի դե Ֆյունեսի թանգարանը

144
0

le-musee-de-louis-de-funes-ouvre-aujourdhui_1

Ֆրանսիայում Լե-Սելյե քաղաքի մերձակայքում բացվել է թանգարան, որը նվիրված է համաշխարհային համբավ ունեցող դերասան Լյուի դե Ֆյունեսին: Թանգարանը գտնվում է Քլերմոն առանձնատան մերձակայքում, որը դերասանը գնել էր 1967 թվականին, երբ Ֆրանսիայի ամենահայտնի դերասաններից էր: Այստեղ Լուի դե Ֆյունեսն ապրել է մինչև կյանքի վերջը:

Լե Սելյե քաղաքի թանգարանը 2013 թվականին ստեղծել են Ռոզելին և Շարլ Դյուրենժե ամուսնական խումբը, ովքեր Դե Ֆյունեսի մեծ երկրպագուներն են : Թանգարանը, որը գտնվում է 2 սենյականոց բնակարանում, 5 ամսում այցելել է 5 հազար մարդ: Այն ժամանակ Դյուրենժեները դիմել էին Լու դե Ֆյունեսի առանձնատան սեփականատերերին, որոնք հիմա այն վերածել են հանգստի տան, թույլ տալու վարձակալել հարևանությամբ գտնվող հսկայական ջերմոցը:

Ներկայում թանգարանն ընդունում է հյուրերին գեղեցիկ երաժշտությամբ, ամենուր Լուի դե Ֆյունեսին վերաբերող նյութեր են: Շատ թանկարժեք նմուշներ թանգարանը ստացել է Լուի դե Ֆյունեսի որդիներից՝ Օլիվյեից և Պատրիկից:

Տեղեկացնենք, որ 68 տարեկանում մահացած Լուի դե Ֆյունեսի գերեզմանը նույնպես գտնվում է Լե-Սելյեում և 1983 թվականից նրա երկրպագուների «ուխտագնացության» վայրերից է: