տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիայի պետական պարտքը հասել է 2 տրիլիոն եվրոյի

Ֆրանսիայի պետական պարտքը հասել է 2 տրիլիոն եվրոյի

88
0

yamini20120629124022700

Ֆրանսիայի պետական պարտքը 2014 թվականի առաջին եռամսյակում ավելացել է 45.5 մլրդ եվրոյով և ներկայում կազմում է 1.985 տրլն եվրո։ Այս մասին հաղորդում է Finmarket-ը։

Պետության պարտքը առաջին եռամսյակում կազմել է ՀՆԱ-ի 93.6 տոկոսը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 90.5 տոկոսի փոխարեն։ Իսկ 2013 թվականի չորրորդ եռամսյակում պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 91.8 տոկոսը։ Սպասվում է, որ այս տարվա ընթացքում երկրի պետական պարտքը կգերազանցի 2 տրլն եվրոն, եթե նույնիսկ պետական սուբսիդավորման ծրագրերը կրճատվեն։