տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիայի նոր կառավարությունը վստահության քվե է ստացել խորհրդարանում

Ֆրանսիայի նոր կառավարությունը վստահության քվե է ստացել խորհրդարանում

77
0

4661205-R3L8T8D-650-6597876808193136228

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի գլխավորած նոր կառավարությունը վստահության քվե է ստացել երկրի խորհրդարանում։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, նոր կառավարությանը վստահություն են հայտնել 306 պատգամավորներ, դեմ են քվեարկել 239-ը։

Ստորին պալատում քվեարկությանը նախորդել է Վալսի ելույթը. նա ներկայացրել է իր գլխավորած կառավարության ստանձնած կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը։ Նա ընդգծել է, որ իր գլխավոր նպատակն է վաղվա օրվա հանդեպ ֆրանսիացիների վստահության վերականգնումը։