Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին նախկին ընկերուհին՝ Վալերի Տրիելվեյլերը ինքսպանության փորձ է կատարել։ Այս մասին նախկին առաջին տիկինը պատմել է իր ինքնակենսագրական «Շնորհակալություն այս պահի համար» գրքում։ Հաղորդում է France Presse գործակալությունը։
Նա պատմել է, որ ինքնասպանության փորձը կատարվել է հենց նախագահական նստավայրում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել նախագահի սիրավեպի մասին դերասանուհի Ժյուլի Գայեի հետ։
Տրիելվեյլերի ինքնակենսագրականը լուրջ քննարկումների առարկա է դարձել Ֆրանսիայում։ Բացի անձական հարցերից, Տրիելվեյլերը պատմել է նաև Օլանդի քաղաքական գործունեության գաղտնիքների մասին՝ նշելով, մասնավորապես, որ սոցիալիստների առաջնորդը ատում է չքավորներին։