տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիայի կառավարությունը վաճառքի է հանում Թուլուզի օդանավակայանի պետական բաժնեմասը

Ֆրանսիայի կառավարությունը վաճառքի է հանում Թուլուզի օդանավակայանի պետական բաժնեմասը

103
0

OLYMPUS DIGITAL CAMERA

Ֆրանսիայի կառավարությունը դուրս է գալիս Թուլուզի միջազգային օդանավակայանի ղեկավար կազմից: Բաժնետոմսերի պետական հատվածի գնորդը հայտնի կդառնա միջազգային տենդերի արդյունքում: Այս մասին հաղորդում է Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը:

«Կառավարությունը Թուլուզ-Բլանյակ օդանավակայանի բաժնետոմսերի 60%-ին, ինչպես նաև Թուլուզի արդյունաբերական պալատի բաժնետոմսերի 25%-ին և այլ տեղական ինքնակառավարման մարմինների է տիրապետում», — հաղորդել է ֆինանսների նախարարությունը:

Նախարարությունում ընդգծում են, որ պետական փաթեթի վաճառքը բացասաբար չի անդրադառնա օդանավակայանի աշխատանքի ու դրա ենթակառուցվածքների վրա:

Հավելենք նաև, որ նախորդ տարի պաշտոնական Փարիզը վաճառել էր քաղաքի «Շարլ դը Գոլ» և «Օռլի» օդանավակայանները կառավարող «Փարիզի օդանավակայաններ» ընկերության բաժնետոմսերի 9,5%-ը: