տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիայի բանակի ղեկավարությունը պարզում է նացիստական գրությամբ ֆրանսիացի զինվորի ինքնությունը

Ֆրանսիայի բանակի ղեկավարությունը պարզում է նացիստական գրությամբ ֆրանսիացի զինվորի ինքնությունը

197
0

pic_f21142b9d58bb86b8583c1d8fb5ddf49

Ֆրանսիական բանակը Facebook-ի իր էջից հեռացրել է այն զինվորի լուսանկարը, որի համազգեստի վրա եղել է նացիստական գրություն: Այս մասին հաղորդում է BFMTV-ն: Ֆրանսիական զինվորական իշխանությունը հայտարարել է, որ այդ զինվորը կհեռացվի բանակից՝ հենց որ հայտնի դարձավ նրա ինքնությունը: Բանակի պաշտոնական ներկայացուցիչներն ասել են, որ այդ գրությունը զինվորական պաշտոնական համազգեստի մաս չի կազմում: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի զինվորականի այդ լուսանկարը մեծ աղմուկ է առաջացրել համացանցում, քանի որ նրա համազգեստի վրա գրված է եղել նացիստական բանակի կարգախոսներից մեկը` «Հավատարմությունն իմ պատիվն է» (Meine Ehre heißt Treue): Լուսանկարն արվել էր Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, որտեղ կա ֆրանսիական խաղաղապահ զորամիավորում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here