Ֆրանսիական ոստիկանությունը տարածել է հանցագործի առաջին ֆոտոռոբոտը, որը հնարավոր է՝ մեղավոր է բրիտանական ընտանիքի դաժան սպանության մեջ: Սպանությունը տեղի է ունեցել 2012 թ. Անսի լճի մոտ:
Տղամարդում և կնոջ մարմինները գտնվել էին 2012 թ. սեպտեմբերի 5-ին: Նրանք հրազենային վնասվածքներ էին ստացել գլխին: Մահացածները գտնվում էին բրիտանիայում գրանցված մեքենայի մեջ: Կողքին գտնվել է ևս մեկ զոհի մարմին, որը, ամենայն հավանականությամբ, պատահաբար ներկա էր գտնվել սպանությանը: Մահացած ընտանիքի երկու աղջիկները, ովքեր գտնվել են ավտոմեքենայում, հրաշքով ողջ են մնացել: