Ֆրանսիական զորքերը սկսել են առաջանալ Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ մի քանի խոշոր բնակավայրերում ֆրանսիացիներն արդեն իրենց վերահսկողությունն են սահմանել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան 200 ֆրանսիացի զինվորականներ մուտք են գործել Կամերունին սահմանակցող ԿԱՊ՝ այսպիսով Կենտրոնաֆրիկյան Հարապետությունում ֆրանսիական բանակի թիվը հասցնելով 800-ի: