Ֆրանսիական Ալպերում տուրիստական հատուկ ապակեպատ դիտակետ է բացվել, որտեղից կարելի է հիանալ Ալպերի վրա բացվող հիասքանչ տեսարանով: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Ճոպանուղով գագաթ բարձրանալով՝ ցանկացողները կարող են մտնել ապակե խցի մեջ, որը տեղակայված է ուղիղ անդունդի եզրին՝ 1000 մ բարձրության վրա: Ամբողջ խուցը, ինչպես նաև դրա հատակը թափանցիկ կլինի: Այս դիտակետը կդառնա տուրիստական նոր համալիրի մի մասը:
Անդունդի եզրին կանգնած Ալպերով զմայլելու հաճույքը 55 եվրո կարժենա: