տուն Հասարակություն Ֆրանսահայ  տենոր Ռուբեն Էլբակյանի AVE MARIA-ն  Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում

Ֆրանսահայ  տենոր Ռուբեն Էլբակյանի AVE MARIA-ն  Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում

277
0

Ուրբաթ՝ նոյեմբերի 29-ին, ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում փայլեց Ավե Մարիայի կատարմամբ՝ ելույթ ունենալով ֆրանսիականխոշորագույն հիմնադրամ SECOURS CATHOLIQUE-ի համար Փարիզի իտալական համայնքի կողմիցկազմակերպված բարեգործական միջոցառմանը:

Հանդես գալով Փարիզի էլիտայի, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջիկների տպավորիչ լսարանի առջև՝ միջազգային մամուլի կողմից «Ոսկե ձայն» և «Օրհնյալ ձայն» մկտրված մաեստրոն զարմացրեց հանրությանը`բացառիկ երաժշտականությամբ և հազվագյուտ վեհության բեմականությամբ:

Լուցցիի, Քերուբինիի, Մասկանիի, Մոցարտի, Սեն Սանսի ,«»Ավե Մարիան» համախմբող նրբաճաշակ ծրագրով նա ցուցադրեց երաժշտական մեկնաբանության այնպիսի մի արվեստ, որը, ինչպես գրել է Փարիզի հանրահայտ իտալական «Լա Վոչե» ամսագիրը, արժանի է բելկանտոյի մեծագույն կատարողների. «Մաքրագույն ձայնը, հմայիչ բեմականությունը, զուգորդվելով հստակ և ջերմ արտիստիկ հատկանիշների հետ, թույլ են տալիս Ռուբեն Էլբակյանին թելադրող լինել բելկանտոյի աշխարհում»:

Ռուբեն Էլբակյանի՝ «Ավե Մարիայի» այս կատարումը, որն անցած ամռանն արդեն հաղթականորեն մեկնարկել էր Հռոմում, ներկայացվելու է միջազգային շրջագայության ժամանակ Նյու Յորքում, Մոսկվայում, Պրահայում, Միլանում։