տուն Uncategorized Ֆուտբոլի պատմության 10 ամենաանհաջողակ ֆուտբոլիստները

Ֆուտբոլի պատմության 10 ամենաանհաջողակ ֆուտբոլիստները

176
0

«Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն գլխավորել է ֆուտբոլի պատմության մեջ գլխավոր «անհաջողակների» վարկանիշը, ըստ Marca-ի: Լրագրողները հիշեցնում են, որ Մասկերանոն կարիերայում պարտվել է 11 եզրափակչում (5-ը՝ ազգային հավաքականի կազմում, 6-ը՝ ակումբային մակարդակով):

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը բաժին է հասնում նախկին «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան ՝ Պատրիս Էվրային, ով պարտվել է ավելի շատ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, քան պատմության ցանկացած խաղացող (4): «Չելսիի», «Ռեալի», «Բավարիայի» և Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արիեն Ռոբենը պարտվել է իր կարիերայի վեց եզրափակիչ (2-ը Չեմպիոնների լիգայում, 3-ը ՝ Սուպերգավաթի խաղարկությունում, 1-ը 2010-ի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում):

Անհաջողակ ֆուտբոլիստների տասնյակը ներառում է նաև հետևյալ ֆուտբոլիստներին.

  1. Միկաել Բալակ: Նա կարիերայի ընթացքում պարտվել է 6 եզրափակիչներում ՝ 4-ը 2002-ին, ևս 2-ը՝ 2008-ին:
  2. Հեկտոր Կուպեր (մարզիչը պարտվել է 6 եզրափակիչներում, ներառյալ Չեմպիոնների լիգայի վճռորոշ 2 հանդիպումներում «Վալենսիայի» հետ):
  3. Ալեսանդրո Դել Պիերո (3 պարտված Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և Եվրո 2000-ի եզրափակիչ):
  4. Լոթար Մատտեուս (2 պարտություն աշխարհի գավաթի խաղարկության և Չեմպիոնների լիգայի եզրափակիչում):
  5. Գոնսալո Իգուաին (պարտություն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում և Ամերիկայի գավաթի խաղարկության 2 եզրափակիչ հանդիպումներում):
  6. Ջանլուիջի Բուֆոն (Չեմպիոնների լիգայի եզրափակչում 3 պարտություն է կրել, բոլորը ՝ «Յուվենտուսի» հետ):
  7. Էնթոնի դե Ավիլա (2 պարտություն Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում):

Աղբյուրը՝ armsport.am