Երեկ տհաճ միջադեպ է գրանցվել ամերիկյան ֆուտբոլի դպրոցական թիմերի լիգայի խաղերից մեկի ժամանակ: Մի խումբ ֆուտբոլիստներ չեն նկատել իրենց դիմացով անցնող աղջկան և վազելով անցել են նրա վրայով: Ֆուտբոլիստները չեն կանգնել նույնիսկ, երբ գետնին նկատել են իրենց աջակցող երկրպագուհուն: Այս պահին հայտնի չէ, թե ինչ վիճակում է «վրաերթի» ենթարկված երկրպագուհին: Այս մասին հաղորդում է NY Daily News-ը: