Հորդանանի գավաթի խաղարկության ժամանակ տեղի է ունեցել ողբերգական պատահար: «Ալ-Ֆայսալի» թիմի 19-ամյա ֆուտբոլիստ Քուսայ Իմադ Ալ-Հավալդան մահացել է թթվածնի պակասից: Խաղադաշտում նրա լեզուն կուլ է գնացել:
Թիմակիցները փորձել են օգնություն ցուցաբերել նրան, մինչև կժամաներ շտապ օգնության մեքենան, սակայն ապարդյուն:
Ֆուտբոլիստների շրջանում մահերի ավելացման հետ կապված միջազգային կազմակերպությունները պահանջում են ավելի խիստ մոտենալ ֆուտբոլիստների առողջական վիճակի զննությանը: