տուն Հասարակություն Մշակույթ Ֆուտբոլիստը փրկել է խորտակվող կնոջ կյանքը

Ֆուտբոլիստը փրկել է խորտակվող կնոջ կյանքը

204
0

2287155

Կիևի «Դինամոյի» գերմանացի ֆուտբոլիստ Կևին Կուրանին նոր տարվա արձակուրդների ժամանակ Ռիո-դե-Ժանեյրոյում խորտակվող կնոջ կյանք է փրկել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Երկու ընկերների հետ միասին ֆուտբոլիստը գտնվում էր Ատլյանտյան օվկիանոսի ափերին գտնվող լողափում, երբ օգնության ճիչեր է լսել և տեսել է, որ մի կին ալիքների մեջ խորտակվում է: «Մենք տղաների հետ ջուրը նետվեցինք և կնոջը ափ հանեցենք: Գործեցինք անմիջապես: Նման իրավիճակում մտորելու ժամանակ չկա: Ուրախ եմ, որ ամեն ինչ լավ անցավ»,-ասել է Կուրանին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here