Ոսկե գնդակի եռակի դափնեկիր, հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենը ուղիղ եթերի ժամանակ արտաբերել է նացիստական հայտնի կարգախոսը՝ Sieg Heil (Զիգ Հայլ):
Հոլանդիայի հավաքականի, «Այաքս» և «Միլան» ֆուտբոլային գերակումբների նախկին հարձակվողը նման արտահայտություն է արել Էրդիվիզիայի (Հոլանդիայի բարձրագույն առաջնություն- խմբ.) 13-րդ տուրի «Այաքս»-«Հերակլես» հանդիպումից առաջ (4:1), ինչի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում:
Հեռուստատեսությունում փորձագետ աշխատող վան Բաստենը նացիստական հայտնի արտահայտությունն արել է հյուրընկալվող թիմի գլխավոր մարզչի ֆլեշ-մեկնաբանության ժամանակ:
Ավելի ուշ, Եվրոպայի 1988 թ. չեմպիոնը ներողություն է խնդրել և ասել, որ ցանկություն չի ունեցել տպավորել ինչ-որ մեկի, այլ ընդամենը փորձել է կատակել հաղորդավարի գերմաներենի իմացության թեմայով:
Verbaal wegwerpgebaar van Marco van Basten. pic.twitter.com/yLgNPUW3cV
— Geert Jan Darwinkel (@Darch) November 23, 2019