ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ստարկ քաղաքի բանտում մահապատժի են ենթարկել Ռոբերտ Գենդրիքսին, որը սպանել էր իր դեմ ցուցմունք տված Էլմիր Սքոթին և նրա կնոջը։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
24 տարի առաջ 47-ամյա Գենդրիքսը մասնակցել է զինված հարձակման։ Մեղսակից Սքոթը համաձայնության է եկել իրավապահների հետ և նրա դեմ ցուցմունք տվել, որից հետո մինչև դատն ազատության մեջ գտնվող Գենդրիքսը կատարել է վերոնշյալ սպանությունը։
Նշենք, որ Գենդրիքսը մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով։ Նա տարեսկզբից ի վեր մահապատժի ենթարկված 18-րդ հանցագործն էր ԱՄՆ-ում։