ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ 2010 թվականին Աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո «Ոսկե գնդակը» պետք է ստանար իսպանացի ֆուտբոլիստներից մեկը:
«Զարմացած էի: Համաձայն եմ, որ 2010 թվականին «Ոսկե գնդակը» պետք է նվաճեր իսպանացի ֆուտբոլիստներից մեկը: Կարծում եմ, Չավին և Ինյեստան արժանի էին դրան: Սակայն այն նվաճեց Մեսսին, ով մեծ հաղթող է:
Այս տարի մրցանակին հավակնում են Մեսսին, Կրիշտիանո Ռոնալդուն և Ռիբերին: Առաջին երկուսը պարզապես հիանալի էին, իսկ ֆրանսիացին այս տարի նվաճեց այն ամենն, ինչ հնարավոր է:
Ինչու՞ ՖԻՖԱ-ն երկարաձգեց քվեարկությունը: Դա արվել է Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ հարգանքից ելնելով, որը խաղում էր Մունդիալ 2014 փլեյ-օֆֆում Շվեդիայի հետ: Այդ խաղում Ռոնալդուն հեթ-տրիկ ձևակերպեց:
Հնարավոր է, ՖԻՖԱ-ն նման որոշում է ընդունել, որպեսզի հաճոյանա Ռոնալդուին», — ասել է Պլատինին: Այս մասին հաղորդում է Football Espana-ն: