ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն հաստատել է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի 4 ամսյա որակազրկումը։ Այս մասին հաղորդում է այդ կազմակերպության պաշտոնական կայքը։
Բացի այդ, ՖԻՖԱ-ն նաև վերահաստատել է Սուարեսի 8 խաղյա որակազրկումն Ուրուգվայի ազգային հավաքականում։
Մունդիալ 2014-ոմ Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը կծելու համար որակազրկված Սուարեսի ներկայիս թիմը՝ «Բարսելոնան», բողոքարկել է նրա որակազրկումը Լոզանի ամրզական արբիտրաժային դատարանում։ Նախատեսվում է, որ գործը քննվելու է օգոստոսի 8-ին։