ՖԻՖԱ-ն պաշտոնապես հրապարակեց Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014 թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանության զամբյուղների կազմերը:
Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած 32 թիմերը կբաժանվեն 8 խմբերի: Մրցաշարի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 6-ին:
Առաջին զամբյուղ. Իսպանիա, Գերմանիա, Արգենտինա, Կոլումբիա, Բելգիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Բրազիլիա:
Երկրորդ զամբյուղ. Կոտ դ՛Իվուար, Նիգերիա, Կամերուն, Գանա, Ալժիր, Չիլի, Էկվադոր:
Երրորդ զամբյուղ. ԱՄՆ, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Մեքսիկա, Ճապոնիա, Իրան, Ավստրալիա, Հարավային Կորեա:
Չորրորդ զամբյուղ. Ռուսաստան, Խովաթիա, Հունաստան, Բոսնիա-Հերցեգովինա, Անգլիա, Իտալիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Ֆրանսիա:
Վիճակահանության ժամանակ չորրորդ զամբյուղի թիմերից մեկը կտեղափոխվի երկրորդ զամբյուղ: