ՖԻՖԱ-ի գլխավոր քննիչ Մայքլ Գարսիան կհարցաքննի գործադիր կոմիտեի բոլոր այն անդամներին, որոնք մասնակցել են Աշխարհի 2022 թվականի առաջնությունն ընդունող երկրի քվեարկության ժամանակ: Հաղորդում է The Guardian-ը:
Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն գործ է հարուցել ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ջեք Ուորենի նկատմամբ, որին մեղադրում է 1,4 մլն եվրոյի կաշառք ստանալու համար: Ներկայում ՖԻՖԱ-ի գործկոմում պաշտոնավարում է այն ժամանակ քվեարկած 24 հոգուց 11-ը: