ՖԻՖԱ-ն և Աշխարհի առաջնություն- 2014-ի կազմկոմիտեն համատեղ կհետաքննեն Սան Պաուլուի մարզադաշտի շինարարության ժամանակ գրանցված պատահարը։ Այդ մասին հաղորդել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ողբերգական դեպքը «Իթակերան» մարզադաշտում կատարվել է նախօրեին՝ տանիքի մոնտաժման ժամանակ։
Դեռ չպարզված հանգամանքներում վերամբարձ կռունկը կորցրել է կայունությունն ու շուռ եկել, և ծածկի բազմատոննայանոց կառույցը ընկել է տրիբունաների վրա։
Դրա հետևանքով 2 մարդ է զոհվել։
«Իթակերան» մարզադաշտը ընտրվել էր իբրև բացման վայր ֆուտբոլի աշխարհի առաջնության, որը մեկնարկելու է եկող տարվա հունիսին։