տուն Սպորտ ՖԻՖԱ-ն խուճապահար հերքել է իր գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ Մունդիալ 2022-ը ձմռանն անցկացնելու...

ՖԻՖԱ-ն խուճապահար հերքել է իր գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ Մունդիալ 2022-ը ձմռանն անցկացնելու վերաբերյալ

106
0

2261917

ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջիմ Բոյսը ասել է, որ ապշած է կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի այն հայտարարությունից, որի համաձայն` Կատարում 2022 թվականին կայանալիք առաջնությունը տեղի է ունենալու ձմռանը:

«Ճիշտն ասած, ես ապշած եմ: Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ պետք է կայանա բոլոր շահագրգիռ կողմերի հանդիպումը, և ոչ մի խոսակցություն, մինչև գործադիր կոմիտեի դեկտեմբերին կայանալիք նիստը, չի լինելու», — ասել է Բոյսը` հավելելով, որ գործադիր կոմիտեում այս թման չի քննարկվել, իսկ Ժերոմը, հավանաբար, արտահայտում էր իր անձնական կարծիքը: «Այնպես որ, շատ զարմացած եմ այսօր տեղի ունեցածի կապակցությամբ»,- ասել է Բոյսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here