ՖԻՖԱ-ն աջակցություն է հայտնել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Թոմաս Հիցելշպերգերին, ով մի քանի օր առաջ հայտարարել էր իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։
«Ցավոք, ֆուտբոլում շարունակում են նախապաշարմունքներ մնալ այս հաշվով։ ՖԻՖԱ-ն պայքարում է դրա դեմ և հույս ունի, որ Հիցելշպերգերի հայտարարությունը նպաստում է հարգանքի մեծացմանը և ֆուտբոլում և աշխարհում ընդհանրապես այդ խնդրի ըմբռնմանը։ Մենք դեմ ենք խտրականությանը, այդ թվում՝ սեռական հողի վրա»,- ասվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ։