ՖԻՖԱ-ն հայտարարել է ֆուտբոլիստների վարկածով անցած տարվա լավագույն խաղացողների անունները:
ՖԻՖԱ-ի Տարվա թիմում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Մանուել Նոյեր («Բավարիա»), Ֆիլիպ Լամ («Բավարիա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Տիագո Սիլվա («ՊՍԺ»), Դանի Ալավես («Բարսելոնա»), Անդրես Ինիեստա («Բարսելոնա»), Չավի («Բարսելոնա»), Ֆրանկ Ռիբերի («Բավարիա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Զլատան Իբրահիմովիչ («ՊՍԺ»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»):
Այսպիսով, ՖԻՖԱ-ի թիմում տեղ են գտել «Բարսելոնա»-ի 4, «Բավարիա»-ի 3 խաղացող, ինչպես նաև երկուական խաղացողներ «ՊՍԺ»-ից և «Ռեալ»-ից: