Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտնում է, որ կազմակերպում է «Այլընտրանքային 33. Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման հայեցակարգային այլընտրանքային առաջարկների մրցույթը»։
Մրցույթի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ եւ գրանցել՝ այս հղումով:
Հիշեցնենք, Ֆիրդուսի ու հարակից փողոցի պաշտպանության խումբն ու 33 թաղամասում դեռ ապրող բնակիչները դիմել են Ազգային ժողովի պատգամավորներին՝ խնդրելով հետևել 33 թաղամասի իրացման գործընթացին, իրենց խոսքով, թույլ չտալու, որ կրկնվի Հյուսիսային պողոտայի պատմությունը։ Խումբն ու բնակիչները ցանկանում են կասեցնել թաղամասում իրականացվող շինարարությունը: