2014թ. հունվարի 8-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի նիստը: Օրակարգում՝ «ԷԴԳԱՐ ԱՌԱՋԻՆ» ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 19.12.2007թ. տրված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորած 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության» թիվ ՊԼ-5224 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 24.12.2013թ. դիմումի քննարկում:
2014թ. հունվարի 10-ին` ժամը 12:00-ին էլ, նախարարության շենքում տեղի կունենա նույն հանձնաժողովի նիստը՝ «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 15.10.2012թ. տրված «Անասնաբուժասանիտարական փորձաքննության» թիվ ՊԼ-5557 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում արձանագրելու վերաբերյալ հարցի քննարկման համար (հիմք` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ):