Այսօր՝ հունվարի 13-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 530 մլն դրամ:
ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները: