Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում կայացավ ամենասպասված հանդիպումներից մեկը։
Հոկեյի տղամարդկանց մրցաշարում կայացավ երրորդ տեղի հանդիպումը, որում հանդիպել էին ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի հավաքականները։ Հիշեցնենք, որ ամերիկացիները կիսաեզրափակիչում զիջել էին Կանադային, իսկ ֆինլանդացիները՝ Շվեդիային։
Այսօր շատերը սպասում էին, որ խաղը կանցնի համառ պայքարում, իսկ քչերը կարող էին կանխատեսել, որ խաղը կավարտվի խոշոր հաշվով։ Սակայն ֆինլանդացիները կարողացան իրենց հզոր խաղի շնորհիվ հինգ անպատասխան տափօղակ ուղարկել մրցակիցների դարպասը՝ հաղթելով 5։0 հաշվով և նվաճելով օլիմպիական խաղերի բրոնզե մեդալներ։
Վաղը կկայանա տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը, որում հանդիպում են Կանադայի և Շվեդիայի հավաքականները։