Ֆինլանդիայի ոստիկանական բաժանմունքներն ակտիվորեն համագործակցում են վարորդական իրավունքներ տրամադրող գերատեսչության հետ՝ ոչ սթափ վիճակում գտնվող հետիոտներին այդ փաստաթղթից ժամանակավոր կամ ընդմիշտ զրկելու նպատակով։
Փաստորեն, վարորդական իրավունքը կարող են կորցնել ոչ միայն ղեկին նստած ոչ սթափ վիճակում գտնվող վարորդները, այլև այն հարբած հետիոտները, որոնց ճանապարհին պատահաբար կնկատեն ոստիկանները։ Այս մասին հաղորդում է YLE պորտալը։
Ինչպես պարզաբանել է Ֆինլանդիայի հարավարևմտյան շրջանների ոստիկանապետ Տուոմո Կատայան, իրավունքից կարող են զրկվել այն վարորդները, որոնք մի քանի տարվա ընթացքում պարբերաբար «կբռնվեն» ոչ սթափ վիճակում։ Նա հավելել է, որ եթե կարճ ժամանակում հետիոտնը երեք անգամ խախտի այս օրենքը, ապա ընդմիշտ կզրկվի վարորդական իրավունքից։