տուն Քաղաքական Հայաստան Ֆինանսների նախարարը՝ 150 մլրդ դրամի միջոցառումների ծրագրերի մասին

Ֆինանսների նախարարը՝ 150 մլրդ դրամի միջոցառումների ծրագրերի մասին

219
0

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով:

«Եթե թվերով արտահայտենք, ապա պետական պարտքը 2019 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ 7 մլրդ 324 միլիոն ԱՄՆ դոլար է եղել, որի մեջ կառավարության մասնաբաժինը՝ 6 մլրդ 835 միլիոն ԱՄՆ դոլար… Մեծ բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ ամբողջ աշխարհում բոլոր պետությունները յուրովի և որոշակի կերպով արձագանքում են այն բացասական ազդեցություններին, որոնք համավարակի հետևանք են: Հայաստանը, նույնպես, բացառություն չէ. հրապարակային բազմաթիվ քննարկումներ են եղել: Նաև հայտնի է, որ շուրջ 150 մլրդ դրամի միջոցառումների ծրագրեր են քննարկվում: Դրանց վրա կառաջարկեի չկենտրոնանալ: Դրանից 25 մլրդ դրամն ուղղված է սոցիալական խնդիրների մեղմման համար, մոտ 25 մլրդ դրամ՝ ընթացիկ իրացվելիության խնդիրներին աջակցելու համար, մոտ 80 մլրդ դրամն ավելի երկարաժամկետ նպատակներին ծառայեցնելու համար և մոտ 20 մլրդ դրամ էլ, ենթադրվում է, որ պահուստային միջոցների համար են նախատեսված, որը հնարավորություն կունենանք հընթացս վերաբաշխել»,- ընդգծեց նախարարը:

Օլյա Շահինյան