Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը դարձել է TikTok սոցիալական ցանցի գլխավոր հերոսներից մեկը։ Նրա մասնակցությամբ տեսանյութը վիրուսային է դարձել՝ մեկ ժամվա ընթացքում դիտվելով երկու մլն անգամ, հայտնում է Ria.ru-ն։
Երգչի դեբյուտը եղել է #wipeitdownchallenge չելենջով, որի ընթացքում հարկավոր է մաքրել հայելին ու միաժամանակ կերպարներ փոխել «Wipe it down» երգի հնչյունների ներքո։ Երգիչը կադրում հայտնվել է մեծ գլխարկով, ասպետի սաղավարտով եւ, իհարկե, թագով։