Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը Գերմանիայի հավաքականում անցկացրած խաղերի քանակով շրջանցել է լեգենդար Ֆրանց Բեկենբաուերին: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Իտալիայի հետ ընկերական խաղը (1:1) 104-րդն էր Լամի կարիերայում, ինչի շնորհիվ նա այս ցուցանիշով դուրս է եկել 6-րդ հորիզոնական: Ամենաշատ խաղերը հավաքականում անցկացրել է Լոթար Մատեուսը (150), ում հետևում են Միրոսլավ Կլոզեն (130) և Լուկաս Պոդոլսկին (111):